2505 դիտում
15:43 09-01-2021
Իրանցիները փորձադաշտ չեն դառնա կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի համար․ Ռոհանի
Իրանցիները կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի համար փորձադաշտ չեն դառնա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է [url=https://en.mehrnews.com/news/168264/Iran-not-to-become-venue-for-testing-foreign-vaccines]Mehr[/url]-ը:
Նրա խոսքով` իրանցի ժողովրդի առողջությունը գերակա խնդիր է կառավարության համար, Իրանը հրաժարվում է արտասահմանյան պատվաստանյութեր ներկրել, որոնք դեռ կլինիկական փորձարկումներ եւ հաստատման ընթացակարգեր չեն անցել: Ռոհանին հավելել է, որ իրանցիները պետք է վստահ լինեն, որ արտասահմանյան ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութն իրենց վրա չեն փորձարկի:
Ռոհանին ողջունել է երկրում Covid-19-ով վարակման դեպքերի նվազման միտումն առողջապահական լավ միջոցառումների եւ արձանագրությունների շոնրհիվ եւ հայտարարել է, որ մահվան դեպքերի եւ հոսպիտալացումների թիվը նվազել է համապատասխանաբար 70 եւ 80 տոկոսով:
«Այսօր պատվաստանյութերի մատակարարումը մարդկանց պահանջներից մեկն է: Կառավարությունը փորձում է հնարավորինս արագ արդյունքների հասնել կամ հաստատված պատվաստանյութեր ներմուծել»: Նա նաեւ պատմել է պատվաստանյութերի մատակարարման հետ կապված ԱՄՆ-ի սաբոտաժի մասին` հայտարարելով, որ վերջին ամսվա ընթացքում երկիրը որոշ խնդիրների առջեւ է կանգնել պատվաստանյութի գնման համար գումարի փոխանցման տեսանկյունից, եւ դա Իրանի ժողովրդի դեմ Միացյալ Նահանգների կողմից կատարված հանցագործության ամենավառ օրինակներից մեկն է:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
17:30 06-02-2021
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի այս շաբաթ. Ռոհանի
1111 դիտում
10:36 29-03-2023
Արցախը փորձադաշտ չէ. օրհասական վիճակ է այստեղ․ Դավիթ Բաբայան․ «Ժողովուրդ»
1541 դիտում
12:11 19-09-2015
Իրանցիները հարգում են ամերիկացիներին և պատերազմել չեն ուզում. Հասան Ռուհանի
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին