793 դիտում
13:01 29-03-2023
Արթուր Խաչատրյանը Արգենտինայում և Ուրուգվայում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մարտի 20-24-ն այցելել է Արգենտինայի Հանրապետություն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ պատգամավորը Մարդու իրավունքների համաշխարհային ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, զարգացումը, Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված կացությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ Միջոցառման ժամանակ քննարկված մյուս խաղաղության գործընթացները վերաբերել են Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ բրիտանա-արգենտինյան հակամարտությանը և Կոլումբիայում տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմին։
Արթուր Խաչատրյանը Արգենտինայում հանդիպում է ունեցել երկրի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության նեկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի հետ։ Արգենտինացի պատգամավորներին ներկայացվել են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։ Պատգամավորը կարևորել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը՝ 1) անմիջապես և անվերապահորեն բացի Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, 2) վերադարձնի հայ ռազմագերիներին, 3) արտոնի ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) դիտորդների այցելությունը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանները, 4) վերադառնա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին, որոնք պետք է հիմնված լինեն ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկսզբունքների՝ ներառյալ և հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի հիման վրա։
Բուենոս Այրեսում Արթուր Խաչատրյանը նաև հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի հետ:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արթուր Խաչատրյանին ընդունել է Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարը։ Առավել քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը ներկայացրել է իրավիճակն Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմաններին։ Նա հատկապես կարևորել է Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ շեշտելով, որ տարածաշրջանում հնարավոր չէ երկարատև խաղաղություն հաստատել առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը պետք է հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Ուրուգվայի խորհրդարանում հայաստանցի պատգամավորը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը և դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը և Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։
ՀՀ ԱԺ պատգամավորը նաև այցելել է Ուրուգվայի Սենատ, որտեղ նրան և պատվիրակության մյուս անդամներին ընդունել է սենատոր, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանը։ Արթուր Խաչատրյանը և պատվիրակության մյուս անդամները նաև հանդիպում են ունեցել Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ։
Ուրուգվայում հանդիպումների շարքը եզրափակվել է Ուրուգվայի Արցախի ֆորումի (բարեկամների խմբի) անդամների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ժամանակ դարձյալ կարևորվել է Ուրուգվայում դեսպանի նշանակումը։ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլը և կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սեփանյանը ներկայացրել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։

Նմանատիպ նյութեր
1165 դիտում
17:19 25-03-2023
Արթուր Խաչատրյանը Ուրուգվայում խոսել է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին
825 դիտում
16:11 17-10-2020
Արթուր Թովմասյանը ԱՀ քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»