48981 դիտում
21:45 29-03-2023
Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է Toyota-ով բարձված քարշակին, Toyota-ն քարշակից ընկել է. հավաքվածներն ասում էին՝ «թուղթ գրող Ֆանտոմասն» ու «անձրևորդը» պարեկներին տեսան, «Ցռան Վերգոյի» նման թռան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր` մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում Երևանի բնակիչ 40-ամյա Ալեքսեյ Ավետյանն իր վարած BMW E46 մակնիշի 37 PN 253 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Սարգիս Յազրյանի վարած Գազ 330202 մակնիշի ավտոքարշակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ հարվածի արդյունքում ավտոքարշակի վրա բարձված Toyota-ն ընկել է վրայից:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BMW E46 ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նվարդ Լևոնյանն ու Բենիկ Ֆահրադյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի ճաղատ գլխով տղամարդ և մի երիտասարդ տղա փորձում էին խոչընդոտել լրագրողի աշխատանքը, սակայն երբ պարեկները մոտեցան, իրենց «լավ տղու» տեղ դրած այդ անձինք, որոնց մասին դեպքի վայրում ճանաչողներն ասում էին, որ մեկը «թուղթ գրող Ֆանտոմասն» է, իսկ մյուսը ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «անձրևորդ» մականունով, դարձան «խոնարհ հարս»: Հավաքվածներն էլ կատակում էին, ասելով.
«Առյուծ էին կտրում, երկու հատ պարեկ տեսան, մտան եսիմ ում փեշի տակ ու Թումանյանի Սասնա Էպոսի «Ցռան Վերգոյի» նման թռան:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+