112079 դիտում
18:48 06-11-2021
Հավաքվածներն ասում էին. պարեկներին տեսան, դարձան «խոնարհ հարս» կամ «սևին սապոնն ի՞նչ անի, խևին՝ խրատը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը տևական ժամանակ է, վարորդներին հորդորում է, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները կտեղափոխվեն Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Այսօր՝ նոյեմբերին 6-ին, Դավիթ Անհաղթ փողոցում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից հանդիպակած երթևեկելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Mercedes մակնիշի և Toyota RAV-4 մակնիշի ավտոմեքենաների վարորդները, ովքեր՝ երևի վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ, ինքնավստահ փորձում էին, որպես արտոնյալ, անցնել հանդիպակած գոտիով:
Հավաքված քաղաքացիներն էլ ասում էին. «Հիմա ո՞նց չասես. «սևին սապոնն ի՞նչ անի, խևին՝ խրատը»: Մարդ ի՞նչ աստիճանի ցածր մտածելակերպ պետք է ունենա, որ լուսային փարոսիկները միացրած պարեկային ծառայության ավտոմեքենաներին արհամարի, ու իրեն օրենքից վեր դասելով, չարամտորեն խախտի ճանապարհային երթևեկության կաոնները: Բայց դե, տեսանք, թե ինչպես պարեկները կանգնեցրեցին ու «լավ տղերքը» նրանց մոտ դարձան «խոնարհ հարս»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+