946 դիտում
14:08 30-03-2023
ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները կվերաբերվեն նաև պաշտոնյաների աշխատասենյակում դրված դրոշներին. տուգանք է սահմանվում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով փաթեթը նշեց, որ այս փոփոխությունների նպատակն է խստացնել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշին վերաբերող պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում, անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։
«Բացի այդ, այդ պահանջների վերահսկողության լիազորությունն ռաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել առանց վարչական դատարան դիմելու:
Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա։
Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրերնսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։
Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա։
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով, նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից, թե դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։
«Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70 հազարից 100 հազար դրամի չափով»,- նշեց Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
982 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
3226 դիտում
13:33 08-11-2018
Կառավարությունը սահմանեց դեղերի առաքման համար ներկայացվող պահանջները
Այս բաժնից
1051 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1087 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
811 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան