1168 դիտում
09:44 31-03-2023
ԱԺ-ում դատավորների ընտրություններ են սպասվում. թեկնածուները հայտնի են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել են նոր նախագծեր, եւ հաջորդ նստաշրջանին, հնարավոր է, քննարկվեն դրանք. այդ նստաշրջանում նաեւ ընտրություններ են սպասվում: Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում ժամկետը լրանում է հաջորդ ամիս։ Նա իշխանությունների սրտի թեկնածուն է։ Դատավոր Լիզա Գրիգորյանը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ընկերուհին է. չի բացառվում, որ նա եւս լինի ՔՊ սրտի թեկնածուն։ Արմեն Դանիելյանը իշխանության սրտի կալանք տվող դատավորներից է, նրանց սրտի մյուս թեկնածուն։ Եվ չնայած խորհրդարանում ընտրություն կլինի, սակայն ՔՊ-ում նախապես են որոշում, թե որ պաշտոնում ում կընտրեն։ Նրանց սրտի թեկնածուներին արդեն դուք իմացաք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1069 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
1469 դիտում
09:25 08-11-2022
Կարեն Անդրեասյանը դիմել է դատավորների օգնությանը, իսկ որոշ դատավորների «հաթաթա» է տվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1081 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1351 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2629 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ