211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:08 31-03-2023

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը մեկնարկում են Rising Bull զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 31-ից մինչև ապրիլի 11-ը: Այդ մասին տեղեկացնում են լիտվական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդել են Լիտվայի ռազմական գերատեսչությունում, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները պաշտպանական և հարձակողական գործողությունների հետ կապված վարժանքներ կանցկացնեն:

Շաբաթ օրը զորավարժությունների մասնակիցներն ու զինտեխնիկան Յոնավայի շրջանի Ռուկլա քաղաքից կտեղափոխվեն զորավարժությունների անցկացման վայր՝ Շվենչյոնսկի շրջանի զորավարժարան։ Ապրիլի 11-ին՝ զորավարժությունների ավարտից հետո, ռազմական տեխնիկան զորավարժարանից հետ կտեղափոխեն Ռուկլա։

Տեխնիկայի շարասյուները կուղեկցի ռազմական ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներում գործի կդնեն 1300 զինծառայողի և 250 միավոր ռազմական տեխնիկա։ Rising Bull զորավարժությունները կազմակերպվում են Լիտվայի զինված ուժերի ամենամյա խոշորագույն զորաշարժերին նախապատրաստվելու նպատակով։

Նմանատիպ նյութեր