211652_close_icon
views-count810 դիտում article-date 17:03 09-06-2015

Լեհաստանում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Հունիսի 9-ին Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի «Noble Jump» առաջին պոլիգոնային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում է «telegraf.com.ua»-ն, զորավարժություններին կմասնակցեն մոտ 2100 զինծառայողներ, այդ թվում՝ աերոմոբիլային մասեր՝ Չեխիայից և Նիդեռլանդներից, մեխանիզացված հետևակ՝ Գերմանիայից և Նորվեգիայից, տանկիստներ՝ Լեհաստանից, հրետանավորներ՝ Բելգիայից, և ուղղաթիռային ստորաբաժանումներ՝ ԱՄՆ-ից։

Նմանատիպ նյութեր