211652_close_icon
views-count100665 դիտում article-date 19:58 31-03-2023

Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատարը արհամարհած ունի ՀՀ ՆԳ նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականների կատարումը. այստեղ են ասում՝ մարդ պետք է ուղեղից «թոփալ» չլինի․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

ՀՀ Ներքին գործերի նարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը թե ինչի վրա է վստահ, որ արհամարհում է ՀՀ Ներքին գործերի նաախարար Վահե Ղազարյանի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, երեւի միայն ինքը կիմանա: Նա այնքան է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հաբռգել», որ երբ իրեն վստահված մարզում առանձնապես ծանր հանցագործություններ են տեղի ունենում, այդ թվում՝ սպանություն, սպանության փորձ, մահվան ելքով ճանապրահատրանսպորտային պատահարներ, մեծն Ա. Բեժանյանը չի բարեհաճում ժամանել դեպքի վայր: Անգամ Վանաձորում նրա մասին ասում են, «Երբ հեքիաթը կանչում է, նա վերմակը քաշում է գլխին ու քուն  մտնում»:

ՀՀ ՆԳ նախարար Վ. Ղազարյանն ու ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանը հանձնարարել են, որ աղմկահարույց հանցագործությունների ժամանակ բոլոր գումարտակների հրամանատարները պարտավոր են լինել դեպքի վայրերում ու ոստիկանության ծառայողների հետ համագործակցված աշխատեն հրշեջ-փրկարարների, քննիչների  ու բժիշկների հետ, մինչդեռ Լոռու մարզում վերջին մեկ ամսում սպանության մեկ 1 դեպք  տեղի ունեցավ Սպիտակի գյուղերից մեկում, երբ կնոջը սպանելուց հետո դին այրել էին, երբ ոստիկանության Բազումի բաժնի կողմից անհայտ կորած որոնվող երիտասարդի դին ոստիկաններնու փրկարարները հայտնաբերել էին ձորում, իսկ օրեր առաջ էլ Լոռու մարզի գումարտակի պարեկի մասնակցությամբ տեղի էր ունեցել մահվան ելքով ողբեգական ավտովթար, ինչի հետեւանքով ընտանիքի հայրն ու պապը մահացել էին,իսկ  բժիշկներն էլ մինչեւ այսօր պայքարում են 3-ամյա երեխայի եւ նրա մոր կյանքի համար, անգամ  այս դեպքերի ժամանակ գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանը տեղակեցված լինելով, որ իր պարեկի մասնակցությամբ է մի ամբողջ ընտանիք որբացել, չի բարեհաճել  ժամանել դեպքի վայր այն դեպքում, երբ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու տարածքային բաժինների բոլոր պետերը պարտադիր ժամանում են դեպքի վայր, տեղում իրավիճակին ծանոթանում, իսկ Ա. Բեժանյանի համար ասես իր աշխատանքային օրն սկսում ու ավարտվում է իր կաբինետում՝ «բազկաթոռին նստած՝ թափանը լցնելով»:

Շատ դեպքերում էլ ոստիկանության վերադասին իրենց «թոփալ» ուղեղով Ա. Բեժանյանն ու նրա նմանները փորձում են մոլորեցնել ու հավատացնել, թե իրենք  են աղմկահարույց հանցագործությունների ու դեպքերի վայրերում միշտ լինում: 

Այստեղ են ասում՝ ՀՀ ՆԳ նախարար Վ. Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանը պետք է հետեւություններ անեն ու ինչպես հայտնի Միմինո ֆիլմում՝ դրա նմանները  խայտառակում են Պարեկային ծառայությունը:

Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր