211652_close_icon
views-count20330 դիտում article-date 21:52 31-03-2023

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Renault LOGAN-ն ու Нива-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում. օպերատիվ են գործել Երևան քաղաքի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա - Երվանդ Քոչար - Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Իշխան Թ․-ի վարած ВАЗ  2121 մակնիշի և 48-ամյա Արմեն Պ․-ի վարած Renault LOGAN մանկիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Нива -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Անդոկ Հարոյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Մեհրաբյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր