211652_close_icon
views-count1057 դիտում article-date 23:21 31-03-2023

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

Մարտի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլիոս Ցամին ստորագրել են հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների սերտ համագործակցությունը ռազմական ոլորտում և առավել ամրապնդում զինված ուժերի օպերատիվ կարողությունների և փոխգործունակության մակարդակը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր