211652_close_icon
views-count80519 դիտում article-date 10:13 01-04-2023

Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույի» ու 3 անձանց սպանության գործով դատական նիստին հայտնի փաստաբանը, ով ժամանակին դատարանում պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, դատավորից պահանջեց, որ նիստերը լրագրողները չլուսաբանեն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի  նստավայրում շարունակվեց 2021թ-ի նեյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք է սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենան լուրջ միջադեպեր:

Երեկ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության  բաժնի պետ  Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղեկալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցեցին, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է, ու ոչ ոք չի կարող թելադրել կարգադրիչներին:

Դատական նիստին ներկա գտնվողները  կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվում էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն է այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի է ասել,  որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող շրջանցել կարգադիչներին:

Դատական նիստից առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել է տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:

Երեկ դատական նիստից առաջ սպանության կասկածաքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել է նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, երեկ դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսի այնքան ժամանակ,  ամբաստանյալներին չպետք է բերեն դատարանի դալիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները: Լրիվ աբսուրդի թատրոն:

 Ժամանակին նման հուռի երևույթի դեմ պայքարող հայտնի փաստաբանը երեկ այլ դիրքորոշում ցուցաբերեց այն դեպքում, երբ տեղի ունեցածը համարվում է Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց հանցագործություններից, ու հանրությունը պետք է պատշաճ տեղեկանա նաև դատական պրոցեսի ընթացքից: Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դասատական նիստը սկսելու, բավարարել է փաստաբանի խնդրանքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել է տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքց, իսկ դատարանն էլ պատճառաբանել է, որ նա երեխա է ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2022թ․ մայիսի 3-ին ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքում իրականացվել էր հատուկ օպերացիա։ Ստացված օպերատիվ տվյալների հավաստիության վրա վստահ լինելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, ապա նրանց միացած ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանություն էին բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ալեքսանյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզման մեջ էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։ Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ ամիսներ առաջ դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանի նկատմամբ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Նրան ներկայացրել էին քննչական մարմնին, և քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կալանքի որոշումը վերահաստատվի։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև ամբաստանյալների և տուժող կողմի փաստաբանների տեսակետը՝ դատավորի կողմից լրագրողների աշխատանքը արգելելու մասին։

Լուսանկաները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր