211652_close_icon
views-count51523 դիտում article-date 12:19 02-04-2023

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Range Rover-ը՝ բաժնի պետի և Երևանի գնդի հրամանատարի գլխավորությամբ, հայտնաբերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան, որը գտնվում է հետախուզման մեջ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում է գտնվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ապա Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին միացած ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, մշակում են հատուկ օպերացիա ու Գրիբոյեդով փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան։

ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Ռաֆիկ Պողոսյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հովսեփյանը նշված ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել ապրիլի 1-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցում մահվան ելքով վրաերթը։ Վարորդը հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրից դիմել էր փասխուստի։ Երբ Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հայտնաբերել ու վնասազերծել են նշված ավտոմեքենան, մեքենայում եղել են Երևանի բնակիչներ 36-ամյա Տիգրան Ավագյանը, 28-ամյա Արշակ Խաչատրյանն ու Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Արամյանը։ 

Վերջիններս այնուհետև Ոստիկանության Կենտրոնական բաժնում ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է վրաերթի ժամանակ վարել ավտոմեքենան։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վալտեր Գևորգյանը, Անդրանիկ Երանոսյանն ու կրտսեր պարեկ Արսեն Պետրոսյանը:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ տեղում քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Խաչատրյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Լուսանկարներն ու տեսանյութը Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր