211652_close_icon
views-count6679 դիտում article-date 11:33 03-04-2023

Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ` վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ:  

«Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում:  

Աճառյան փողոց 3/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական ու գրասենյակային տարածքներով, ստորգետնյա կայանատեղիներով, ունենալու է նաև վերգետնա անվճար կայանատեղի, խաղահրապարակներ, ինչպես նաև ապահովվելու են ենթակառուցվածքային բոլոր հարմարավետությունները: Շենքերը լինելու են գազաֆիկացված՝ անհատական ջեռուցման համակարգերի հնարավորությամբ:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է օգտվել հիփոթեքային վարկավորման հնարավորությունից և գնել նոր բնակարան` վճարելով կանխավճար ձեռք բերվող անշարժ գույքի 10%-ի չափով: 

Վարկի տարեկան անվանական հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը՝  14.9% – 15.5% : 

Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով:

Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. դեկտեմբերին: 

Անշարժ գույքի ընտրությունից և վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ վարկի տրամադրման որոշումը կկայացվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց 3/1 հասցեում նորակառույց բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ` զանգահարելով կառուցապատող ընկերություն` «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ +374 95 84 33 33: 

Կառուցապատող «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից  գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք-էջ՝ https://bit.ly/3zeNGmr

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր