211652_close_icon
views-count8115 դիտում article-date 15:29 24-05-2023

Նորակառույց բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու շահավետ պայմաններ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ ու ճկուն պայմաններ ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Թևոսյան  փողոց 1/3 հասցեում անշարժ գույք ձեռք բերելու համար: 

Կառուցապատման ծրագրի շրջանակում «Լիվինգ Ռեզիդենս» ՍՊԸ-ն առաջարկում է շուկայականից ցածր գներ:

Երեք մասնաշենքից բաղկացած, մինչև 16 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2,930 քմ մակերեսով կանաչապատ և բարեկարգ տարածքներ, ստորգետնյա եռահարկ կայանատեղի, խաղահրապարակներ: 

Նորակառույց բնակելի համալիրը, մոտ լինելով տարբեր ենթակառուցվածքներին, կառուցվում է էկոլոգիապես մաքուր գոտում,  իսկ շենքերն ունեն բարձր սեյսմակայունություն:

Բնակարանի ձեռքբերման համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը տատանվում է 14.9%-15.5% սահմաններում: Գործում է եկամտային հարկի վերադարձման հնարավորությունը:  

Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով:

Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. մարտ ամսին: 

Վարկավորման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայքի «Հիփոթեքային վարկեր» էջ: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր