1294 դիտում
10:35 05-04-2023
Քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ իշխանությունները նոր ծրագիր ունեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երեւանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին եւ, հետեւաբար, նաեւ քվորում չեն ապահովի:
Այդ նիստի ժամանակ Լեւոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ նախագահում նաեւ ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, եւ ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լեւոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենան Երեւանի ավագանու հերթական ընտրությունները:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3066 դիտում
09:59 12-12-2019
Եթե ՍԴ դատավորները թոշակի անցնելու դիմում չգրեն, ապա իշխանությունները ևս երկու ծրագիր ունեն. «Ժողովուրդ»
2030 դիտում
08:57 15-05-2018
Հակահեղափոխություն` Գյումրվա տրնգիով. բալասանյանականները ծրագիր ունեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ