211652_close_icon
views-count871 դիտում article-date 14:30 05-04-2023

Հայաստանի տնտեսությունը կաճի 6,5, Վրաստանինը՝ 4,5, Ադրբեջանինը՝ 3,5 տոկոսով. ԱԶԲ-ի զեկույցը

Ասիական զարգացման բանկի նոր զեկույցի համաձայն, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունն այս տարի կաճի 4,4 տոկոսով, իսկ 2024 թվականին՝ 4,6 տոկոսով։ Գրում է Aliq.ge-ն։

Ըստ զեկույցի՝ 2022-ին Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական աճը կազմել է 5,1 տոկոս։ ԱԶԲ-ի զեկույցի համաձայն, այս տարի տարածաշրջանում տնտեսական աճը կդանդաղի, իսկ անցյալ տարվա զգալի աճը կապված էր Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։

ԱԶԲ-ի փոխանցմամբ՝ պատերազմը առաջացրել է ռուսական կապիտալի ներհոսք դեպի տարածաշրջանի երկրներ։ Դրա պատճառով 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը 12,6 տոկոսից նվազել է 6,5 տոկոսի, իսկ Վրաստանինը՝ 10,2 տոկոսից՝ 4,5 տոկոսի։

Զարգացման բանկը 2023 թվականին այս տարածաշրջանում կանխատեսում է գնաճի նվազում մինչև 10,3 տոկոս։ Վրաստանի հարևան երկրներից ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսվում է Հայաստանում՝ 6,5 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 3,5 տոկոս։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ԱԶԲ-ն գրում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կարող է դանդաղել Ռուսաստանից ժամանող միգրանտների և ֆինանսական ներհոսքի կրճատման պատճառով, մինչդեռ 2024 թվականին սպասվում է մի փոքր վերելք։

Նմանատիպ նյութեր