Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման
Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ:
Մոդուլային դպրոցը կառուցվել է ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում։
Դպրոցը կառուցելիս հաշվի է առնվել այն, որ դպրոցը բնակավայրում միակն է, դրանում սովորում են մինչև 100 աշակերտ:
Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության և էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին և բարձր գնահատելով բազմավաստակ կրթօջախի ուրույն ձեռագիրը սերունդների կյանքում՝ նշեց , որ դեռ երկար տարիներ Արգինայի միջնակարգ դպրոցն իր ռեսուրսներով բազմաթիվ սերունդներ է կրթելու, իսկ ուսուցիչների և աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքը արտացոլվելու է դպրոցի սաների ձեռքբերումներում և հաջողություններում։