2422 դիտում
10:47 06-04-2023
ԵՊՀ-ն ՀՀ պետական, վարչական մարմինների հետ «համագործակցության» հուշագրեր է ստորագրում․ կարո՞ղ է, այնուամենայնիվ, գործ ունենք դասական կոռուպցիայի հետ․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Վաղուց ԵՊՀ-ին չէի անդրադարձել: Իսկ այնտեղ բուռն «գործունեություն» է ծավալվել: Սակայն, ամեն ինչ հերթով:
Եկեք մի պահ պատկերացնենք, որ, օրինակ՝ Սորբոնի համալսարանը հայտարարում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության մասին, Հարվարդի համալսարանն ավետում է, որ այսուհետ ավելի սերտ կապերի մեջ է լինելու ԱՄՆ հարկային տեսչության հետ, իսկ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրում ՌԴ ոստիկանության Օրեխովո-Բորիսովոյի տարածքային բաժանմունքի հետ: Ի՞նչ կլիներ այդ դեպքում:
Սոլիդ հիմնարկներն այդ աստիճան չեն «թեթևանում», որ պետության հեղինակության հետ խաղան:
Ի՞նչ է նշանակում պետության հետ համագործակցել (սերտ կապ հաստատել, հուշագիր ստորագրել և այլն): Եթե ապրում ենք պետության մեջ, ապա «համագործակցությունն» ապրիորի ենթադրվում է: Դա նշանակում է պետության օրենքներով ապրել:
Իսկ հնարավո՞ր է արդյոք պետության հետ «չհամագործակցել»: Իհարկե, հնարավոր է: Դա նշանակում է օրենքներ խախտել և պատժվել:
Հնարավոր է նաև պետության հետ ԼՐԱՑՈՒՑԻՉ «պայմանավորվել», օրինակ՝ եկամուտները թաքցնելու, հարկերը չվճարելու, հանցագործությունները պարտակելու նպատակով: Դրա անունն է կոռուպցիա:
ԵՊՀ-ն հերթով, կարգով, շարքով ՀՀ պետական, վարչական մարմինների հետ «համագործակցության» հուշագրեր է ստորագրում: Օրինակ՝ ԵՊՀ-ն հայտարարում է, որ «ամրապնդվում է ԵՊՀ-ի և ֆինանսների նախարարության համագործակցությունը»: Ի՞նչ է դա նշանակում: Մինչ այդ «համագործակցությունը» թու՞յլ էր: Իսկ միգուցե ԵՊՀ-ն չէ՞ր ճանաչում ֆինանսների նախարարության լեգիտիմությունը: Իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, գործ ունենք դասական կոռուպցիայի հետ:
ՀԳ. Լավ կլինի, որ ԵՊՀ-ում կեղծ սնանկության դեմ և սեփական երեխաների հետ «համագործակցելու» մեխանիզմներ մշակեն»։

Նմանատիպ նյութեր
3735 դիտում
12:15 23-12-2017
Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են կնքել Մոսկվայի 2 վարչական շրջանների հետ
2267 դիտում
11:47 29-10-2021
ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ.-ն շուտով կընտրվի ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր․ Կարեն Հեքիմյան
3280 դիտում
14:09 24-02-2023
ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»