1621 դիտում
09:47 07-04-2023
ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի հարցով մտափոխվել են «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները կուսակցության վարչության վերջին նիստից հետո մտափոխվել են Ալեն Սիմոնյանի մասով: Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո իշխող ֆրակցիայի պատգամավորները, ոմանք՝ ներքին զրույցներում, իսկ ոմանք էլ անթաքույց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ ֆրակցիան պետք է քննարկի նրա մասնակցությամբ միջադեպը:
Պատգամավորներից մի քանիսն էլ, հավանաբար առաջին նախագահի առաջարկից ոգեւորված, հայտարարում էին, որ ֆրակցիան ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկի: Բայց, արի ու տես, ՔՊ վարչության վերջին նիստից հետո իշխող ֆրակցիայի ներսում տրամադրություններ են փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց չի քննարկվել: Թե որն է ՔՊ-ականների մտափոխության պատճառը, հասկանալի չէ: Հավանաբար, Ալեն Սիմոնյանին, չնայած ՔՊ մի թեւի ջանքերին, հաջողվել է պատգամավորների հետ լեզու գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց, առհասարակ, ֆրակցիան չի քննարկել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
799 դիտում
07:54 20-02-2024
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամը մտափոխվել է. կպահի մանդատը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ