211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:18 07-04-2023

Արցախցի կանայք երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից․ Tert.am

Ստեփանակերտում մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Զառուն Բաղ (Շոշ-Շուշի ճամփաբաժան) կոչվող տարածքը, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։ Նրանք իրենց հետ կրել են պաստառներ, որոնց վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված են հետևյալ գրությունները՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», Մնեք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը»։ Գրում է Tert.am-ը։

Միաժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի»:

Նմանատիպ նյութեր