2056 դիտում
09:56 08-04-2023
Մեկ անձից կատարվող գնումների շքերթը շարունակվում է. հերթը «Երևան պանդոկ»-ինն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է. սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մինչ ընտրվելը բուռն կերպով քննադատում էին նախկիններին հենց այս հանգամանքի համար:
Ակտիվությամբ աչքի են ընկնում նաեւ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ազգային ժողովը: Մեկ անձից կատարվող գնումների առյուծի բաժինը ընկնում է միջոցառումների կազմակերպմանը, հյուրասիրությանը: Խոսքն այս դեպքում միջազգային պատվիրակությունների՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպվելիք հյուրասիրությունների մասին է, որոնք հենց մեկ անձից գնումների սկզբունքով են արվում: Ընդ որում՝ կան արդեն գերատեսչությունների կողմից սիրելի համարվող վայրեր, օրինակ՝ Ազգային ժողովի պարագայում դա «Երեւան» պանդոկն է: Այս իշխանությունների օրոք պետական անձից գնումներ կատարելու պրակտիկան լայն թափով շարունակվում է:
Հաշվարկելով մինչեւ այժմ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումների արժեքը՝ ստացվում է 120 մլրդ դրամից ավելի գումար, եւ տարվա սկզբից անցել է ընդամենը երեք ամսից մի փոքր ժամանակ: Հիշեցնենք, որ «Երեւան պանդոկը» պատկանում է «Երեմյան եղբայրներ» ՍՊԸ-ին, եւ նկատենք, որ այն սկսեց սիրելի վայր դառնալ պաշտոնյաների համար հենց հեղափոխությունից հետո, հատկապես՝ վերջին մեկ տարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1221 դիտում
16:30 23-12-2021
Կառավարությունը մերժեց 1 անձից գնումների գործընթացի շրջանակները նվազեցնելու ընդդիմադիր պատգամավորի նախագիծը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»