20242 դիտում
17:48 08-04-2023
Քեզ բացակա չենք դնի․ ծնունդդ շնորհավոր Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Ներսիսյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 8-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում խնկարկում և ծաղիկներ խոնարհեցին Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, բջնեցի Կարեն Ներսիսյանի շիրիմին։ Հերոսի շիրիմին էին այցելել հարազատները, ընկերները, համագյուղացիները։
Կարեն Արտակի Ներսիսյան (ապրիլի 8, 1997, Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016, Ջաբրայիլ, Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ, Լելե-Թեփե բարձունքում գտնվող 112-րդ մարտական դիրքի ավագ Ադամ Սահակյանի օգնականը։
Կարեն Ներսիսյանը այն յոթ զինվորներից մեկն էր, որոնք Ադամ Սահակյանի գլխավորած մարտում մի քանի ժամ շարունակ պայքարել են հակառակորդի դեմ՝ կյանքի գնով պաշտպանելով Ջաբրայիլի դիրքերից մեկը։
Վաղ տարիներ
Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Բջնիում։
2003-2014 թվականներին սովորել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետում։
Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն։ Ունի կրտսեր եղբայր՝ Արման Ներսիսյանը։
Զինվորական ծառայություն
Ուսումը կիսատ թողնելով՝ 2015 թվականի հուլիսի 11-ին Կարեն Ներսիսյանը 2015/1 զորակոչով Չարենցավանի Զինկոմիսարիատից մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության։ Ծառայել է Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական Քառօրյա պատերազմի առաջին զոհերից մեկը։
Նրա զորացրվելուն մնացել էր մեկ տարի։
Քառօրյա պատերազմ
2016 թվականի ապրիլի 1-ին Կարեն Ներսիսյանը բարձրացել է դիրքեր՝ հերթափոխ իրականացնելու։ Նույն օրվա գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հակառակորդը լայնամասշտաբ հարձակումներ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 112 դիրքը (Լալայկա՝ Լելե-Թեփե կոչվող բարձունք) ևս ենթարկվել է հրետակոծման, ինչի արդյունքում դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած խումբն անցել է շրջանաձև պաշտպանության։
Անձնակազմի անդամներին`
Ադամ Սահակյանին, Կարեն Ներսիսյանին, Բագրատ Ալեքսանյանին, Տիգրան Բերակչյանին, Սաշա Գալստյանին, Անդրանիկ Գրիգորյանին, Ժորա Եսայանին, Բորիս Օզմանյանին օգնության է հասել 5 սպայից բաղկացած օպերատիվ խումբը` Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը։
Սերժանտ Սահակյանն իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու հակառակորդի մշակած ծրագիրը։
Կարեն Ներսիսյանը ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների։ Անհավասար պայքարում զոհվել են Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը։
Հուղարկավորություն
Ապրիլի 2-ից Կարենի հարազատները փորձել են կապ հաստատել նրա հետ, ապա իմացել են, որ նա անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի մարմին։ Նրանցից մեկը Կարեն Ներսիսյանն էր։ Կարեն Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Զինվորական կարգով հողին հանձնելու արարողությունը կատարվել է 2016 թվականի ապրիլի 13-ին։ Աճյունն ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող Արցախյան և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների համար կանգնեցված պանթեոնում։
Պարգևներ
2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով Հիշատակ Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասարանը 2016 թվականից կրում է ապրիլյան հերոս Կարեն Ներսիսյանի անունը։
Նրա անունն է կրում նաև Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի լսարաններից մեկը։
Կարեն Ներսիսյանի ծննդյան 20-ամյակին՝ 2017 թվականի ապրիլի 8-ին, հայրենի գյուղում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ նրա և զինակից ընկերների։
Լուսանկարները՝ Սարգիս Մաթևոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված