211652_close_icon
views-count1441 դիտում article-date 11:01 09-04-2023

Մարսելի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել

Ֆրանսիայի Մարսելի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել, այս մասին կիրակի լույս 9-ի գիշերը հայտնել է քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 00.40-ին, փլուզվել է Տիվոլի փողոցի 17 տունը, մասնակի փլուզվել են շենքի մերձակա տները։ Գրում է Deutsche Welle-ն։

Իշխանությունները պարզում են միջադեպի պատճառները և զոհերի թիվը։ Մոտակա բնակիչները տարհանվել են։ Առնվազն 2 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, գրում է La Provence-ը։

Պայանը նշեց, որ դեպքի վայրում որոնողական աշխատանքներին խոչընդոտում է փլատակների մեջ բռնկված հրդեհը։ Քաղաքապետը նաև նշել է, որ փլուզման պատճառ կարող էր լինել պայթյունը, մինչդեռ դրա ծագման բնույթն անհայտ է։ Փլուզման պատճառը կարող էր լինել գազի պայթյունը, ասել է Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Լազուր շրջանի պրեֆեկտ Քրիստոֆ Միրմանը AFP լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում: Ականատեսների վկայությամբ՝ փլուզմանը նախորդել է պայթյուն։

Միջադեպը Մարսելում վերջին տարիների ամենամեծ շենքերի փլուզումներից մեկն էր և համեմատելի է 2018 թվականի նոյեմբերի իրադարձությունների հետ, երբ Մարսելում 2 շենքերի փլուզման հետևանքով ութ մարդ զոհվեց։ Այդ դեպքում 2 տներն էլ, ըստ լրատվամիջոցների, վերանորոգման կարիք են ունեցել։

Նմանատիպ նյութեր