211652_close_icon
views-count14802 դիտում article-date 10:00 22-03-2017

Հայ դատը մտահոգված է. չի բացառվում, որ Թրամփը Ցեղասպանության տարելիցին ցավակցագիր չհրապարակի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք Սահմանադրական հանրաքվեից հետո սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն և հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ Մյուս կողմից, հայկական լոբբիստական խմբերը՝ հայ դատը և Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված են, որ քանի դեռ ԱՄՆ նոր վարչակարգի համար Հրվ. Կովկասի ուղղությամբ քաղաքականության հստակություն չկա, առաջնահերթ չի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, և չի բացառվում, որ ԱՄՆ նոր նախագահը Էրդողանի այցից հետո Ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված ցավակցագիր չհրապարակի։ Սա կարող է աննախադեպ լինել մի ավանդույթի խախտման տեսքով, որի սկիզբը դրել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918 թվականին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր