1831 դիտում
11:38 14-04-2023
Կա՛մ մեղավոր է, կա՛մ այսօր անձրև է եկել․ տրամաբանության նոր կանոններ՝ ըստ վարչապետի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդոը գրում է․ «Մոտավորապես 25 դար առաջ Արիստոտելը մշակել է ձեւական տրամաբանության կանոնները (նույնականության, հակասության եւ երրորդի բացառման), որոնք դարձել են ժամանակակից արեւմտյան քաղաքակրթության հիմքը: Ցանկացած տեքստ, ելույթ, միտք, ենթադրում եմ, պետք է ենթարկվի այդ կանոններին՝ հակառակ դեպքում մարդիկ իրար չեն հասկանա:
Վերցնենք, օրինակ, երրորդի բացառման սկզբունքը՝ միեւնույն դատողությունը կամ ճիշտ է կամ սխալ: Երբ դատարանը որոշակի գործերով վճիռ է կայացնում, այն պետք է որոշի երկուսից մեկը՝ մեղավոր է - մեղավոր չէ, կամ, ըստ, էության, վճիռ չկայացնի: Բայց տրամաբանության այդ սկզբունքը կիրառվում է նույնատիպ երեւույթների պարագայում: Չենք կարող ասել՝ երկուսից մեկը՝ կամ մեղավոր է, կամ այսօր անձրեւ է եկել:
Հիմա տեսնենք, թե տրամաբանական ինչ կառուցվածքներ է կիրառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե բանակը մարտունակ էր, «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ինչո՞ւ պետք է երգեինք»: Այդ պնդումից կարելի է եզրակացնել, որ
ա/ բանակը մարտունակ լինելու դեպքում, այդ երգը ոչ ոք չպիտի երգեր,
բ/ այդ երգը երգելը միանշանակ վկայում էր մեր բանակի ոչ մարտունակ լինելու մասին: Ի դեպ, 2020 թվականի հուլիսի տավուշյան իրադարձություններից հետո վարչապետը վստահ էր, որ բանակը մարտունակ է, եւ մի քանի անգամ դրա մասին խոսել էր: Հավանաբար, այն ժամանակ չգիտեր, որ բանակը թալանված է, իսկ բարձրաստիճան սպաները դավաճան են:
Առաջարկում եմ ընթերցողին նույն տրամաբանական վերլուծության ենթարկել վարչապետի հետեւյալ արտահայտությունը. «Եթե իրենք չէին համարում ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակը համաձայնեցնեին Ադրբեջանի հետ»: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մոտ 30 տարի տեւող բանակցությունները, որոնք ընդգրկում էին նաեւ Արցախի կարգավիճակը, a priori ենթադրում էին, որ այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
Խոսքը ոչ թե նրա մասին է, թե ով էր 10 կամ 20 տարի առաջ ճիշտ կամ սխալ բանակցում՝ պարզ է, որ այդ հարցը այսօրվա իշխանությունը մշտապես առաջ է քաշում՝ ներկայիս ողբալի վիճակն արդարացնելու համար: Խոսքն ընդամենը տրամաբանության կանոնների մասին է, որոնք մեր իշխանությունն իր հռետորաբանության մեջ ակնհայտորեն շրջանցում է: Եվ սովորեցրել է իր ընտրազանգվածին, որ դրանք ամենեւին կարեւոր չեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
931 դիտում
13:54 04-08-2024
Հարց՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, Նիկոլ Փաշինյանին պահելու իմաստ կա՞. Հարութ Սասունյան
1308 դիտում
18:53 13-01-2023
Նիկոլի ստրուկների տրամաբանության մեջ եկել են եւ որոշել են, որ իմ մեքենան պետք է տանեն. Աննա Մկրտչյան
1393 դիտում
12:09 23-01-2024
Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ․ Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
1084 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1357 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2632 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ