211652_close_icon

Արցախում ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից

views-count937 դիտում article-date 14:53 14-04-2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից: Այս մասին տեղեկացնում ենք ԱՀ նախագահի աշխատակազմը:

«Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր