211652_close_icon
views-count847 դիտում article-date 18:08 14-04-2023

Գնել Սանոսյանը KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի Հետ։ Հայտնում է ՏԿԵՆ-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։

Հանդիպման ժամանակ խոսվել է Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկի, կապալառուի հետ պայմանագրի ստորագրման և, դրանով պայմանավորված, մայիսի 17-ին հիմնարկեքի արարողություն պլանավորելու հնարավորության հարցը։

Հեռավար հանդիպման ժամանակ քննարկվել են նաև KFW-ի հետ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր