92602 դիտում
23:19 14-04-2023
Կասկադյորական ավտովթար` Նոր Հաճն քաղաքում. 16-ամյա տղան Toyota Land Cruiser-ով կոտրել է քարե պարիսպը, ապա տեղից շարժել կայանված KamAZ-ն ու բախվել ծառերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրի 14-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 16-ամյա Կառլոս Վ.-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է Նոր Հաճն քաղաքի Աշոտ Հարությունյան 1 հասցեում գտնվող «Ամիկսոն Սաֆիր» ՍՊԸ-ի քարե ցանկապատին, քանդել այն, ապա ավտոմեքենայով հայտնվել ՍՊԸ-ի տարածքում, մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել կայանված КАМАЗ մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթանալով հայտնվել կանաչ գոտում՝ բախվելով ծառերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կառլոս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու պարեկ Պարույր Խաչատրյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+