4141 դիտում
10:12 15-04-2023
Հայոց համազգային շարժումը իրականացրել է լուսավորական գործառույթ, հարկավոր է բերել նոր լուսավորականություն․ Աշոտ Ոսկանյան
Ապրիլի 14֊ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» խորագրով բանախոսություն, որը վարեց փիլիսոփա, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, քաղաքական գործիչ Աշոտ Ոսկանյանը։
Բանախոսության ընթացքում Աշոտ Ոսկանյանը խոսեց շարժման՝ մասնավորապես քաղաքական կողմի մասին։
«Հայոց համազգային շարժումը, որը, ի սկզբանե առաջ է եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մղումով՝ վերածվելով համընդգրկուն քաղաքական շարժման, հայոց հետխորհրդային արդիականացման գործընթացը իրականացրել է քաղաքականության մասին պատկերացումների քննադատական վերաիմաստավորմամբ։ Այդ քննադատությունը, ձև է ստացել հանրային բանավեճերի ընթացքում և առարկայացվել է քաղաքական գործընթացում։ Սրանով՝ Հայոց համազգային շարժումը իրականացրել է լուսավորական գործառույթ, հանդես գալով, որպես հայկական լուսավորական ավանդույթի քաղաքական բաղկացուցիչի զարգացման օրինակ»,- իր խոսքում նշեց բանախոսը։
Խոսելով գաղափարական հիմքերի մասին, նա նշեց դրանք`
1. Չկրկնել 1֊ին Հանրապետության սխալները
2. Չկան հավերժական թշնամին, չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր
3. 3֊րդ ուժի բացառում և այլն։
Այնուհետև խոսեց «Ղարաբաղ կոմիտե»-ի ստեղծման, նրա գործունեության և շարժման անսպասելի արդյունքների մասին, այն է՝ «մութ և ցուրտ տարիները» և «Երկրապահի» ձևավորումը։
Ամփոփելով դասախոսությունը, Ոսկանյանը նշեց, որ հարկավոր է բերել նոր լուսավորականություն։
Դասախոսության ավարտից հետո, մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը։
ՀՊՄՀ Լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հայրիյան

Նմանատիպ նյութեր
1280 դիտում
14:29 28-05-2022
Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու.Սեյրան Օհանյան
Այս բաժնից
1045 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1321 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2602 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ