7018 դիտում
10:53 15-04-2023
Ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է ծառին, ապա՝ շինության քարե պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վաղարշակ Ամիրջանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով՝ Ակունք գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել ծառին, այնուհետև՝ բնակչին պատկանող ոչ բնակելի տան պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Ամիրջանյանը, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գարիկ Եսայանն ու Երևանի բնակիչ 21-ամյա Վիտալի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակալ գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արև Փիլոյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Հակոբյանը:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վաչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսնակարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
32909 դիտում
18:06 17-11-2019
Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ