211652_close_icon
views-count32909 դիտում article-date 18:06 17-11-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Կամարիս գյուղի կենտրոնական ճանապարհին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Սարգսյանը՝ իր վարած Opel մակնիշի 36 DL 769 համարանիշի ավտոմեքենայով, դեռեևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 47-ամա Սիրանուշ Սարգսյանը, 37-ամյա Արմինե Վարդանյանը, 17-ամյա Միլենա Հովհաննիսյանը և վարորդ Ռ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր