211652_close_icon
views-count2101 դիտում article-date 10:39 17-04-2023

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանն ունի 1 ներկայացուցիչ

Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 1 ներկայացուցիչ:

Երևանում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի  A, B ենթախմբերի մրցելույթները:

Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչ արդեն իսկ ավարտել են իրենց ելույթները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր:

Նմանատիպ նյութեր