211652_close_icon
views-count8797 դիտում article-date 21:24 17-04-2023

Պաշտոնից հեռացել է Գյումրու քաղաքապետի օգնականը, որը նրա մոտ ընկերն է․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի օգնական Արման Շաբոյանը, որը նրա մոտ ընկերն է, պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ տեղեկացնելով․

«Հարգելի´գործընկերներ և Գյումրի համայնքի սիրելի´ քաղաքացիներ.

մարտի 27-ին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին եմ ներկայացրել համայնքապետի օգնականի պաշտոնից ազատման իմ դիմումը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սամսոնյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար։

Վերջին 5 տարիների ընթացքում, ստանձնելով Գյումրու կոմունալ ծառայության տնօրենի տեղակալի, ապա տնօրենի, իսկ ավելի ուշ` նաև Գյումրի համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնները, մեծ ոգևորությամբ ու սրտացավությամբ եմ կատարել աշխատանքային իմ պարտականությունները։ Ինձ համար պատիվ է ծառայել Գյումրի քաղաքին և գյումրեցիներին։

Շարունակելու եմ նույնքան ջանասիրաբար իմ գիտելիքները և փորձը օգտագործել` ի շահ մեր սիրելի քաղաքի»։

Արման Շաբոյանի՝ աշխատանքից ազատվելը գուցե և այդքան մեծ հետարքրքություն չներկայացներ, եթե նա ՏԻՄ ընտրությունների ժամանակ չգլխավորեր «Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբը։

Արման Շաբոյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պաշտոնից ազատվելու պատճառը, կոնֆլիկտ է եղե՞լ իր ու քաղաքապետի միջև։ Արման Շաբոյանը վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետի՝ Վարդգես Սամսոնյանի հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել, նրա հետ շարունակում է մտերիմ հարաբերությունները»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր