7615 դիտում
14:44 18-05-2015
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները զավեշտի են վերածվում. Պալաչի անուն-ազգանունով եւ հայրանունով եւս մեկ թեկնածու է առաջադրվել. իրար դեմ մրցակցելու են դուրս եկել Ծառուկյանի սանիկը, մորաքրոջ տղան, օգնականը եւ այլոք
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար արդեն 6 թեկնածու է առաջադրվել: Բայց զավեշտալին այն է, որ նույն անունով, ազգանունով և հայրանունով երկու թեկնածու է առաջադրվել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Արթուր Հարությունյանի` Պալաչի անուն-ազգանուով եւս մեկ թեկնածու է առաջադրվել, բայց հետաքրքիրն այն է, որ նրանց հայրանուններն էլ են համընկնում` Արթուր Հարությունյան Գեղամի: Առաջադրվել է նաեւ Էդվին Թաթեւոսյանը, ով Գագիկ Ծառուկյանի ազգականն է, սակայն ոչ լավ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը եւ ԱԺ տարածքային հանձնաժողվի մշտական փորձագետ Վահագն Գեւորգյանը: Բոլոր թեկնածուներն էլ անկուսակցական են, սակայն վերջինս սատարում է ՀՀԿ-ին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:
Նմանատիպ նյութեր
10435 դիտում
09:57 13-11-2018
Ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության նախկին պետը՝ Տարոն Մարգարյանի սանիկը՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու. «Ժամանակ»
1738 դիտում
18:21 27-06-2014
Ուրիշ անուն-ազգանունով ներկայացածին, իրականում, հարվածել էին խոհանոցային դանակով
1522 դիտում
11:16 25-07-2014
Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին