2323 դիտում
09:10 18-04-2023
ՔՊ-ականներն արդարացնում են թիմակիցների անթույլատրելի արարքները. ինչ է կատարվում նիստերի ժամանակ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետևից սկանդալների կենտրոնում են հայտնվում:
Մեկ ԱԺ նախագահն էր սկանդալի կենտրոնում, մեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, վիրավորանքներով խոսեց ընդդիմության թեկնածուի հետ՝ սպառնալով մարմնի տարբեր մասեր կտրել: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրության «սքրինը», որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ:
Ուշագրավ է, որ նախկինների արատավոր վարքուբարքի մասին աղաղակող քաղաքական ուժն իր ներսում անգամ չի քննարկում այս աղմկահարույց դեպքերը, ավելին՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով փորձում են արդարացնել իրենց թիմակիցների անթույլատրելի արարքները:
Այս միջադեպերից հետո չհնչեց գեթ մեկ ներողություն ՔՊ-ականների կողմից, փոխարենը նրանք մեկը մյուսի հետեւից շտապեցին ներողություն խնդրել ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ թշնամի երկրի դրոշն այրելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման քննարկում չի եղել նաեւ երեկ կայացած ՔՊ նիստում, որը անցնում էր ԱԺ 334 սենյակում:
Տպավորություն է, որ միջազգային հանրությունը եւս պատրաստ է աչք փակել գործող իշխանության նույնիսկ ամենալկտի արարքների վրա: Ստացվում է՝ ՔՊ-ականներն արտոնյալ են. այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է գործող իշխանություններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1856 դիտում
10:32 12-12-2014
Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է. Արա Աբրահամյան. ՀԺ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»