211652_close_icon
views-count1856 դիտում article-date 10:32 12-12-2014

Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է. Արա Աբրահամյան. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ գործարարները ՌԴ-ում խնդիրներ ունեն, բայց վիճակը դեռ ծայրահեղ չէ։ Նա անդրադարձել է մի քանի այլ խնդիրների։ Նրա խոսքերով՝ այսօր փոփոխություններ կան, իհարկե, պատժամիջոցներ են: Բիզնեսի վրա ազդում է, բայց այդ աստիճանի վատ՝ նման բան չկա։ Ինձ թվում է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց փող հավաքելու էլ մենք բոլորս արդեն կամավոր ինչ պետք է անում ենք, էլ փող հավաքելու համարյա կարիք չի զգացվում։ Բոլորս տեսնում ենք, ասենք, եթե պետք է մի որևէ պրոյեկտ իրականացնել, ինքներս ենք վերցնում, ամեն ինչ ինքնակամ անում, արդեն սովորել ենք։ Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է: Իհարկե, անկում կա, իհարկե, դա ոչ միայն մեր այստեղի հայերի վրա է անդրադառնում, այլ նաև Հայաստանի, բայց այնպիսի վիճակ չէ, կարող ենք նստել-լացել, Կիկոսի մահը սարքել, այդպիսի բան այսօր չկա: Ես լավատես եմ, դրական եմ նայում, ես չգիտեմ՝ կարող է լինի, թե ոչ, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ես գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, իհարկե, խնդիրներ կառաջանան: Դա աքսիոմա է, դա պարզ երևում է. եթե նավթի գինն իջնում է, գազի գինը իջնում է, եթե գազը չեն կարողանում վաճառել Եվրոպային… հիմա մենք, որպեսզի նոր շուկա գտնենք, ամեն ինչին ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի: Պետք է մի քիչ հասկանանք՝ ինչ է կատարվում, ճիշտ պլանավորենք մեր գործերը, որ չբերի բանկրոտի, անուղղելի դրության, բիզնեսը կորցնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչ կարող է լինել մյուս տարի, բայց ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ պրոբլեմը կարճատև է»-ասել է նա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր