211652_close_icon

Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին․ Tert.am

views-count1072 դիտում article-date 14:37 18-04-2023
Բարեբախտաբար Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում ենք գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրում է Tert․am-ը։

«Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ կարմրուկի իրավիճակը Հայաստանում հանդարտվել է։

«Ստուգման ֆիլտրերը խստացրել ենք, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք, իրավիճակն այս պահին կայուն է, բայց սա չի նշանակում, որ դրսից եկող նոր դեպքեր չեն լիենլու, ինչը մեզ զգոնացնում է ու մղում, որ մեր բոլոր քաղաքացիներն իրենց երեխաներին պատվաստեն»,- ասաց Ավանեսյանը։

Հարցին՝ լարվա՞ծ են արդյոք իր և նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները, Ավանեսյան պատասխանեց․ «Ամենևին, շատ լավ են»։

Նմանատիպ նյութեր