31563 դիտում
20:08 18-04-2023
Վանաձորում 48-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է Mercedes-ին, Ford Escape-ին, Opel Vectra-ին ու Vaz 2102-ին․ օպերատիվ են գործել Լոռու մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ` ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ե-ն, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքում` Տիգրան Մեծի պողոտայում, բախվել է կայանված Mercedes, Ford Escape, և Vaz 2102 մակնիշի ավտոմեքենաներին, ապա առաջ ընթացել, մտել Գարեգին Նժդեհի փողոց և այնտեղ էլ բախվել Ford Escape և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտկաի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությանբ։
Տեղում ուժեղացվաղ ծառայություն են կատարել նույն վաշտի 3-րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանն ու պարեկ Արտյոմ Դարբինյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+