Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին ադրբեջանցիները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։