18094 դիտում
12:53 17-06-2017
Ադրբեջանի կրակոցների հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/16/1070130/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել էր, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ էին ստացել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված զինծառայողներն են 20-ամյա Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը, ով Սևան քաղաքի բնակիչ էր և բանակ էր զորակոչվել Սևանի զինկոմիսարիատից և 20 օրից պետք է զորացրվեր, 20-ամյա Վարդան Ծովակի Սարգսյանը, ով Արագածոտնի մարզի բնակիչ էր:
Նմանատիպ նյութեր
39919 դիտում
11:39 10-04-2018
Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
2909 դիտում
13:55 25-06-2014
Հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Արթուր Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Այս բաժնից
823 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
559 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի