81163 դիտում
13:59 20-04-2023
Արտառոց ու շղթայական ավտովթար Երևանում․ «Արաբկիրի թաղապետի անվան դամբարան» անունը ստացած ալիքաձև փոսը՝ շղթայական ավտովթարի պատճառ․ Hyundai-ն բախվել է կայանված Toyota-ին և Honda-ին, վերջինն էլ՝ Porsche-ին, Porsche-ն էլ՝ Nissan-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 20-ին, ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով՝ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Կոմիտաս պողոտայում ճանապարհի անբարեկարգ ու ալիքաձև՝ իրենից վտանգ ներկայացնող հատվածում, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող Toyota Camry և Honda մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևաքնով Honda-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tida մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացնում պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Ազատ Խանգալդյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Վթարի պատճառը եղել է իրենից լուրջ վտանգ ներկայացնող ճանապարհի ալիքաձև փոսը։ Ու Hyundai-ի վարորդը եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ ճակատ-ճակատի բախվեր հանդիպացաց երթևեկող ավտոմեքենային։
Իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, թողնես՝ տեղի-անտեղի զբաղվի ինքնագովազդով, թե իր ղեավարած վարչական տարածքում գլխավոր ճանապարհները իդեալական վիճակում են։
Եթե այս ճանապարհը, որի պատճառով տեղի ունեցավ վթարը, վարչական շրջանի ղեկավարը համարում է իդեալական ճանապարհ, կարելի է նրան ասել՝ «աշխարհ կանգնիր՝ իջնող կա»։ Գոնե այս վթարից հետո ճանապարհը վերանորոգեն, որպեսզի հետագայում նման վթարներ տեղի չունենան։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ճանապարհի էս վիճակը արդեն մի քանի ամիս է։ Այդ ալիքաձև փոսի պատճառով վթարներ հաճախակի են լինում։ Էդ փոսի անունն արդեն դրել ենք «Արաբկիրի թաղապետի անվան փոսադամբարան»։ Գոնե հիմա՝ այս վթարից հետո հետևություն անեն ու գան խնդիրը լուծեն։
Միայն անցյալ շաբաթ նշված վայրում 4 հատ ավտովթար տեղի ունեցավ։ Իսկ մեկի ավտոմեքենայի շիթն էլ պոկվեց ու մնաց։ Երևի՝ թաղապետարանն ու քաղաքապետարանը սպասում են, որ լուրջ վթար լինի՝ նոր խելք խելքի տան, իրավիճակը շտկեն»։
Hyundai-ի և կայնաված ավտոմեքենաների վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+