3064 դիտում
09:59 21-04-2023
Ալեն Սիմոնյանը կատարում է Ռուբինյանի հրահանգները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում թեեւ անհարկի ակտիվություն էր ցուցաբերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն իրականում նրան ղեկավարում էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա էր հուշում ու հրահանգներ տալիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ելույթի ժամանակ, երբ հայտարարեց, որ ամբիոնից չի իջնելու, Ռուբինյանը, ձեռքով հրելով Ալեն Սիմոնյանին, հրահանգեց անջատել խոսափողը: Սիմոնյանը բարձրաձայն ասաց՝ անջատե՛ք խոսափողը, ապա նույն ձեռքի հրահանգով ընդմիջում հայտարարեց Ալեն Սիմոնյանը: Երբ, ոգեւորված ազատագրված ամբիոնի փաստից, նկատողություն ստացած պատգամավորների անուններն էր փորձում հրապարակել, դարձյալ նրան ցուցակ փոխանցեց Ռուբինյանը:
Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանի հրահանգներով է շարժվում եւ փաստացի դրածո է խորհրդարանում, իսկ իրական ԱԺ նախագահը Ռուբեն Ռուբինյանն է, որ նստած տեղից երեկ ողջ ընթացքում չբարձրացավ, նաեւ՝ այն ժամանակ, երբ թեժ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին մեկուսացրին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
759 դիտում
15:24 25-01-2023
Կատարում Ալեն Սիմոնյանը և Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին
Այս բաժնից
1045 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1321 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2602 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ