211652_close_icon
views-count76446 դիտում article-date 09:25 22-04-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. 27-ամյա վարորդը բախվել է գազալցակայանում կայանված «Երազ»-ին, ապա փլուզել բաժանարար պատը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք  տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Է.-ն իր վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և բախվել «Հովան-Լիան գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում կայանված, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ե.-ի կողմից շահագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել գազալցակայանի բաժանարար պատին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով պատը փլուզվել է և թափվել գազալցակայանում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Հ.-ի կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Կառլեն Է.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության է հասել Մասիսի հիվանդանոցի շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր