29976 դիտում
22:34 25-09-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «OMODA»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ Արարատի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին նրան հարվածած ու փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Հովտաշենի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Արևիկ Ս․-ն իր վարած «OMODA» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Ֆելիքս Վահանյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների հետ ուղղել այն և տեղում իրականացրել են հերթապահություն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություն են ստանում, որ մեկ այլ ավտոմեքենա հարվածել է «OMODA»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի։ Տաք հետքերով պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ․ Բաբաջանյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է և նրան հայտնաբերում են ու ավտոմեքենայով տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդին ներկայացնում ոստիկանության Մասիսի բաժին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+