30507 դիտում
09:42 22-04-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 22-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է բետոնե պատնեշին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեն Հարությունյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիակնության Կապանի բաժնի հերթպահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թունյանցի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+