211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:32 22-04-2023

Պատերազմից հետո զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է․ երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս Ջերմուկից․ Սյուզաննա Ավետիսյան

«Ապրելու երկիր» կուսակցության այսօրվա համագումարի ավարտին լրագրողների հետ զրույցում Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանն ասաց, որ անցած տարվա ագրեսիայից հետո Ջերմուկում փոփոխություններ եղել են, մարդկանց վերաբերմունքը, անհանգստությունը փոխվել է։

«Լարվածություն Ջերմուկում չկա, եթե չհամարենք, որ ամբողջ լարվածությունը Հայաստանի Հանրապետությունով մեկ է, իսկ ինչ կապված է միայն Ջերմուկի հետ, այս պահին Ջերմուկում հանգիստ է։ Երեկ ավագանու նիստն էր, քննարկել ենք տարբեր հարցեր, մարդիկ իրենց բնականոն աշխատանքի մեջ են»,- ասաց Ավետիսյանը։

 «Ցավոք, պիտի փաստեմ, որ ագրեսիայից, պատերազմից հետո զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Երեկ, օրինակ, այցելեցի մի հյուրանոց, որտեղ սովորաբար այս ժամանակահատվածում շատ էին զբոսաշրջիկները, բարց ընդամենը երեք զբոսաշրջիկ կար այդ հյուրանոցում։ Ցավոք սրտի, տուրիզմի, զբոսաշրջության ոլորտի վրա մեծ ազդեցություն է ունեցել ագրեսիան։ Հուսով եմ՝ մեր հայրենակիցները կսկսեն նորից այցելել Ջերմուկ, որովհետև Ջերմուկի միակ այցեքարտը զբոսաշրջությունն է և հանքաջրաբուժային քաղաք լինելը»,- ասաց Ավետիսյանը։ 

Ավետիսյանն ասաց, որ քաղաքից նաև մեծ արտահոսք կա, հատկապես երիտասարդ ընտանիքներն են դուրս գալիս քաղաքից՝ անվտանգության կամ գործազրկության պատճառով. «Մանկահասակ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս Ջերմուկից»։
 

Նմանատիպ նյութեր