1120 դիտում
11:27 23-04-2023
Սուդանի օդային տարածքը փակվել է մինչև ապրիլի 30-ը. Բայդենը կարգադրել է տարհանել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին
Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկարացրել է երկրի օդային տարածքի փակումը մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին ասվում է Խարտումի միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:
Ապրիլի 15-ից Սուդանում զինված բախումներ են ընթանում կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։ Դրանց պատճառը զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի ծրագրված ինտեգրումն էր։ Բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է, գրում է kommersant.ru-ն։
ԱՄՆ-ը Սուդանից տարհանել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Այս մասին կիրակի օրը՝ ապրիլի 23-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Գրում է DW-ն։

Նմանատիպ նյութեր
893 դիտում
12:53 28-06-2014
Զինված հարձակում՝ Տիրպոլիում գտնվող Սուդանի դեսպանատան վրա
1198 դիտում
21:16 10-05-2024
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Այս բաժնից
652 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
559 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
667 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ