211652_close_icon
views-count952 դիտում article-date 17:31 24-04-2023

Լաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Եղիշե Կիրակոսյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Անցակետ դնելը, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը, իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը»,- ասել է Կիրակոսյանը։

Նմանատիպ նյութեր