6448 դիտում
09:40 25-04-2023
Մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկվել. անհամապատասխանություններ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկել եւ կոնկրետ հարցադրումներ արել այն մասին, որ անհամապատասխանություն ու անճշտություն կա իրենց կողմից ներկայացված հայտարարագրերում, եւ իրենց գործունեության հետ կապված պարզաբանումներ է պահանջել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Ստացվում է՝ այս գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռեւս զբաղված է թղթաբանությամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4315 դիտում
09:53 22-04-2023
Մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկվել. անհամապատասխանություններ կան․ «Ժողովուրդ»
2718 դիտում
09:37 18-12-2021
Անհամապատասխանություններ Էկոնոմիկայի նախարարությունում․ «Ժողովուրդ»
1561 դիտում
10:13 05-04-2022
Անհամապատասխանություններ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1321 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2602 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ